Կարվախալ․ Նեյմարին վերահսկելու կախարդական բաղադրատոմս չկա

Կարվախալ․ Նեյմարին վերահսկելու կախարդական բաղադրատոմս չկա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի, ով որակազրկման պատճառով չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջին հանդիպմանը, խոսել է իրեն հավանական փոխարինողների և Նեյմարին վերահսկելու տարբերակների մասին։ Կարվախալի դիրքում հանդես կգա կա՛մ Նաչո Ֆերնանդեսը, կա՛մ Աշրաֆ Հակիմին։

-Չգիտեմ՝ նրանցից ո՞վ է խաղադաշտ դուրս կգա, բայց երկուսն էլ բավականաչափ պատրաստ են խաղին։ Նեյմարին վերահսկելու համար որևէ կախարդական բաղադրատոմս չկա։ Պետք է պարզապես ուշադիր լինել և հույս ունենալ, որ Նեյմարի լավագույն օրը չի լինի։

Նման խաղերում ֆավորիտներ չեն լինում։ Կարծում եմ՝ երկու խաղերում էլ վճռորոշ կլինեն առաջին հայացքից նշանակություն չունեցող մանրուքները։ Այնպես որ՝ մենք կփորձենք չսխալվել։

Մեզ ուղղված քննադատությո՞ւնը․․․ Մեզ դա չի վիրավորում, քանի որ մենք բավարար ինքնաքննադատ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ մրցաշրջաններ ենք ունեցել,- Կարվախալի խոսքը փոխանցում է «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում