«Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (տեսանյութ)

«Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց «Խետաֆեին» և ոչ-ոքի խաղաց։ «Կապ Նոու» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին։

Այս հանդիպումից հետո կատալոնական թիմը 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցում է 7 միավորով։ «Խետաֆեն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում