«Լևանտեն» պարտվեց «Վալենսիային»՝ առանց հաղթանակների շարքը հասցնելով 11 խաղի (տեսանյութ)

Պրիմերայի 23-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում հյուրընկալեց «Լևանտեին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով․ «չղջիկների» կազմում հաշիվը 17-րդ րոպեին բացեց Սանտի Մինան, իսկ մեկ րոպե անց հյուրերից աչքի ընկավ Սերխիո Պոստիգոն։ Երկրորդ կեսում դաշտի տերերից մեկական գոլ խփեցին Լուսիանո Վիետոն և Դանիել Պարեխոն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Լևանտեն», որն առաջնությունում արդեն 11 հանդիպում է՝ չի կարողանում հաղթանակ տոնել, մնաց 20 միավորով՝ 17-րդ տեղում։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Վալենսիա» - «Լևանտե»՝ 3։1
Գոլերը՝ Մինա 17՛, Վիետո 65՛, Պարեխո 89՛ / 11-մետրանոց - Պոստիգո 18՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։