Բենիտեսը Մոուրինյուի երկրորդ ամենաանհարմար մրցակիցն է

Բենիտեսը Մոուրինյուի երկրորդ ամենաանհարմար մրցակիցն է

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Նյուքասլին»:

«Կաչաղակներին» գլխավորող Ռաֆայել Բենիտեսը շարունակում է Ժոզե Մոուրինյուի ամենաանհարմար մրցակիցներից մեկը մնալ: Պորտուգալացու թիմերի դեմ խաղերում իսպանացին 6-րդ հաղթանակն է տոնել,- գրում է «Opta»-ն:

Անձնական դիմակայությունում Ժոզեի համար հատկապես անհաջող են դասավորվել այն տարիները, երբ նա գլխավորում էր «Չելսին», իսկ Ռաֆան` «Լիվերպուլը»:

«Յուրահատուկն» իր մարզչական կարիերայում ավելի վատ արդյունքներ ունի միայն Խոսեպ Գվարդիոլայի դեմ հակամարտությունում: Մոուրինյուն կատալոնացուն պարտվել է 9 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում