Մեսսին ընդդեմ Դե Բրյունեի. վերջին 6 տարիների գոլային փոխանցումների առաջատարները

Մեսսին ընդդեմ Դե Բրյունեի. վերջին 6 տարիների գոլային փոխանցումների առաջատարները

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (5:1) «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն 3 գոլային փոխանցում է կատարել: 

«Opta»-ն հայտնում է, որ 2012-2013թթ. մրցաշրջանից սկսած բելգիացին ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել: 26-ամյա ֆուտբոլիստի հաշվին գրանցված է 77 ասիստ: Հանգստյան օրերին Դե Բրյունեն շրջանցել է նախկին առաջատար Լիոնել Մեսսիին: 30-ամյա հարձակվողը 76 գոլային փոխանցում է գրանցել:

Հիշեցնենք, որ Կևինը հենց 2012-13թթ. մրցաշրջանից սկսած է կանոնավոր մասնակցել թոփ-5 լիգաների առաջնություններին: Նա այդ տարի «Չելսիից» տեղափոխվել է «Վերդեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում