Օլիմպիական խաղեր. Ֆուրկադը դարձավ հետապնդման մրցավազքի չեմպիոն

Օլիմպիական խաղեր. Ֆուրկադը դարձավ հետապնդման մրցավազքի չեմպիոն

Փհենչհանում ընթացող Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացել է բիաթլոնի տղամարդկանց հետապնդման մրցավազքը:

Չեմպիոն է դարձել վերջին 6 տարիների աշխարհի ուժեղագույն բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը: Ֆրանսիացին մեկնարկել է 8-րդ տեղով, բայց արդեն երրորդ կրակահերթից հետո դուրս է եկել առաջին հորիզոնական, ապա մեծ առավելությամբ հաղթող դարձել:

Երկրորդ տեղի համար համառ պայքարում սենսացիոն կերպով արծաթե մեդալ է նվաճել 20-ամյա Սեբաստիան Սամուելսոնը: Շվեդը վերջին կիլոմետրի ընթացքում շրջանցել է գերմանացի Բենեդիկտ Դոլին:

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում սա 29-ամյա Ֆուրկադի 3-րդ ոսկե մեդալն էր: Փհենչյանում նա հնարավորություն կունենա բարելավելու այդ արդյունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում