Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի գնդակը

«adidas»-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության փլեյ-օֆֆի գնդակը:
Սպիտակ գնդակը զարդարված է դեղին, կանաչ ու կապույտ երանգներով։ Այդ գնդակով է անցկացվելու նաև եզրափակիչ խաղը, որը կայանալու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը մեկնարկում է վաղը` փետրվարի 13-ին: