Ովքե՞ր են Մեսսիի ու Ռոնալդուի հետ պայքարելու «Ոսկե գնդակի» համար. Լիոնելի կարծիքը
12/02/2018 18:13
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, թե որ խաղացողներին է համարում «Ոսկե գնդակ» մրցանակի գլխավոր ֆավորիտներ:
«Այսօր աշխարհում լավ ֆուտբոլիստները շատ են: Նրանցից ոմանք կարող են ստանալ «Ոսկե գնդակը»: Վերջին տարիներին միայն երկու խաղացող էին նվաճում մրցանակը, սակայն այժմ կան Նեյմարը, Մբապեն ու Սուարեսը: Նրանք կարող են միանալ պայքարին»,- «WorldSoccer Magazine»-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում 5-ական անգամ լավագույնի կոչումը նվաճել են Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում