Իսպանիայի գավաթ. Հայտնի է եզրափակչի անցկացման վայրը

Իսպանիայի գավաթ. Հայտնի է եզրափակչի անցկացման վայրը

Հայտնի է դարձել, թե որ մարզադաշտում է կայանալու Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որում մրցելու են «Բարսելոնան» ու «Սևիլյան»: Ապրիլի 21-ին նախանշված խաղն անցկացվելու է Մադրիդի «Ատլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում,- գրում է sport.es-ը:

Գավաթի եզրափակիչը «Վանդա Մետրոպոլիտանոյի» համար դառնալու է նման մակարդակի կարևորության առաջին խաղը: Մյուս մրցաշրջանում (2018-2019թթ.) այդ մարզադաշտում է անցկացվելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական ակումբն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմում է ներկայացնելու եզրափակչի օրը փոխելու նպատակով: «Բլաուգրանան» որպես պատճառ նշել է այդ օրերին ենթադրյալ խիտ գրաֆիկը:

Հիշեցնենք, որ Արքայական գավաթի նախորդ երկու եզրափակիչները կայացել են «Ատլետիկոյի» նախկին մարզադաշտում` «Վիսենտե Կալդերոնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում