«Յուվենտուս» – «Տոտենհեմ». Թուրինցիների կադրային լուրջ կորուստները
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» «Տոտենհեմի» դեմ առաջին խաղում հանդես կգա մի շարք կադրային խնդիրներով:
Football Italia-ն հայտնում է, որ այսօր կայանալիք մրցավեճին չի մասնակցելու թիմի առաջատարներից մեկը` Պաուլո Դիբալան: Հարձակվողը երեկ թիմի հետ է մարզվել, սակայն գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է ռիսկի չդիմել ու նրան չընդգրկել հայտացուցակում: Արգենտինացին օրերս է ապաքինվել վնասվածքից, որի պատճառով բաց է թողել 39 օր:
Դիբալայի փոխարեն հայտացուցակում է հայտնվել «ծեր սինյորայի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Սիմոնե Մուրատորեն:
Վնասվածքների պատճառով լոնդոնցիների դեմ հանդիպումը բաց կթողնեն նաև Անդրեա Բարձալին, Բենեդիկտ Հյովեդեսը, Բլեզ Մատյուիդին և Խուան Կուադրադոն: Մարզչի որոշմամբ խաղին չի մասնակցի Ստեֆան Լիխտշտայները:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում