Պրեմիեր լիգայում ամենաշատ վաճառված մարզաշապիկները. Մխիթարյանը` թոփ-20-ում

Պրեմիեր լիգայում ամենաշատ վաճառված մարզաշապիկները. Մխիթարյանը` թոփ-20-ում

Հայտնի են դարձել հունվար ամսին Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների մարզաշապիկների վաճառքի ցուցանիշները: Նախորդ ամիս ամենաշատը գնել են «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ալեքսիս Սանչեսի խաղաշապիկը,- գրում է «Mirror»-ը:

Լավագույն եռյակում են նաև Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ») և Հարի Քեյնը («Տոտենհեմ»): Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է թոփ-20-ում․ 29-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկի վաճառքի ցուցանիշը 19-րդ տեղում է:

Հատկանշական է, որ ցուցակը կազմելիս հաշվարկվել է նաև «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխված Ֆիլիպե Կոուտինյոյի մարզաշապիկի վաճառքի ցուցանիշները նրա նոր ակումբում:

Հունվարին ամենաշատ վաճառված մարզաշապիկները.

1. Ալեքսիս Սանչես («Մանչեսթեր Յունայթեդ»)

2. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)

3. Հարի Քեյն («Տոտենհեմ»)

4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)

5. Էդեն Ազար («Չելսի»)

6. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա»)

7. Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)

8. Մեսութ Օզիլ («Արսենալ»)

9. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ»)

10. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»)

11. Ալեքսանդր Լյակազետ («Արսենալ»)

12. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)

13. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»)

14. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)

15. Սոն Հին Մին («Տոտենհեմ»)

16. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)

17. Դելե Ալի («Տոտենհեմ»)

18. Մարկուս Ռաշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)

19. Հենրիխ Մխիթարյան («Արսենալ»)

20. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում