«Փյունիկը» կրկին մեկնեց արտասահման

«Փյունիկը» կրկին մեկնեց արտասահման

Այսօր վաղ առավոտյան «Փյունիկի» պատվիրակությունն ուղևորվեց Կիպրոս՝ արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու Այիա Նապայում: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հավաքի ընթացում հայկական թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում: Մրցակիցների մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Երևան կվերադառնան փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» այս տարի իր առաջին արտասահմանյան հավաքն անցկացրել էր Անթալիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում