Իգուայինի դուբլը ռեկորդային էր Չեմպիոնների լիգայում

Իգուայինի դուբլը ռեկորդային էր Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հարձակվող Գոնսալո Իգուայինը երկու գոլ է խփել «Յուվենտուս» – «Տոտենհեմի» առաջին խաղում (2:2):

Արգենտինացին դուբլ է հեղինակել մեկնարկային 8 րոպեի ու 7 վայրկայնի ընթացքում: Թուրինցիների ֆուտբոլիստի այդ դուբլն ամենաարագն է Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում,- գրում է mundodeportivo.com-ը:

Մինչև այդ ռեկորդը պատկանում էր «Ինտերի» նախկին հարձակվող Խուլիո Կրուսին: 2006 թվականին արգենտինացին մեկնարկային 8 րոպեի ու 30 վայրկյանի ընթացքում երկու գնդակ է ուղարկել Մոսկվայի «Սպարտակի» դարպասը:

Հիշեցնենք, որ Իգուայինը երեկ մոտ է եղել նաև հեթ-տրիկի հեղինակ դառնալուն, սակայն առաջին կեսի վերջին րոպեին չի իրացրել 11-մետրանոց հարվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում