Եվս մեկ բրազիլացի` «Ալաշկերտում»

Եվս մեկ բրազիլացի` «Ալաշկերտում»

Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտի» կազմը համալրվեց ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի չեմպիոնը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Բոտաֆոգոյի» սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզի» կազմում:

Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում