Կեհիլի հետ բախման պատճառով Մեյսոնն ավարտել է կարիերան

Կեհիլի հետ բախման պատճառով Մեյսոնն ավարտել է կարիերան

«Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը հայտարարել է կարիերայի ավարտի մասին,- տեղեկանում ենք «վագրերի» պաշտոնական կայքից:

Անգլիացին զրուցել է բազմաթիվ նյարդաբանների հետ, որոնք խորհուրդ են տվել գլխի ծանր վնասվածքից հետո չշարունակել կարիերան:

2017 թվականի հունվար 22-ին կայացած «Չելսիի» դեմ մրցավեճում 26-ամյա խաղացողն օդային պայքարում բախվել է Գարի Կեհիլի հետ, ինչից հետո գանգի կոտրվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Այդ դրվագից հետո Մեյսոնն այլևս խաղադաշտ դուրս չի եկել:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հայտնի է նաև «Տոտենհեմի» կազմում ունեցած ելույթներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում