Ջերրարդ. Քեյնը զգալիորեն առաջադիմել է, սակայն լավագույնը Սուարեսն է

Ջերրարդ. Քեյնը զգալիորեն առաջադիմել է, սակայն լավագույնը Սուարեսն է

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին:

«Քեյնը գոլային դրվագներում շատ արդյունավետ է: Նա անխիղճ է դարպասի դիմաց: Բոլոր խաղային գործոններում նա առաջադիմել է: Կարծում եմ` Հարին այդքան արդյունավետ է, որովհետև գնդակը հիանալի է վերահսկում ու փակում այն պաշտպաններից:

Այնուամենայնիվ, նախկինի պես աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվող եմ համարում Լուիս Սուարեսին: Նրա խաղային զինանոցում կա ամեն ինչ»,- անգլիացու խոսքերն է մեջբրում «Independent»-ը:

Հիշեցնենք, որ Քեյնը դարձել է 2017 թվականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում