«Լիվերպուլը» ջախջախեց «Պորտուին», Մանեն` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Լիվերպուլը» ջախջախեց «Պորտուին», Մանեն` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթել է «Պորտուին»:

Առաջին կեսում մերսիսայդցիներին առաջ է մղել Սադյո Մանեն: Քիչ անց Մոհամեդ Սալահն աչքի է ընկել կատարողական բարձր վարպետությամբ ու կրկնապատկել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի թիմն արագ հակագրոհների միջոցով ևս երեք անգամ գրավել է Ժոզե Սայի պաշտպանած դարպասը: Երկու գոլով աչքի է ընկել Մանեն, ով խաղն ավարտել է հեթ-տրիկով: Մեկ անգամ էլ դարպասը գրավել է անգլիական թիմի հարձակման եռյակի վերջին ներկայացուցիչը` Ռոբերտո Ֆիրմինոն:

«Էնֆիլդ» մարզադաշտում նախանշված պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Պորտու» – «Լիվերպուլ»` 0:5
Գոլերը՝ Մանե (25, 53, 85), Սալահ (29), Ֆիրմինո (69)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում