Զիդան. Արժանի էինք հաղթանակին

Զիդան. Արժանի էինք հաղթանակին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պարի Սեն Ժերմենի» դեմ առաջին խաղից (3:1) հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմի հասցեին:

«Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալը» լավ էր խաղում: Մենք բարձր պրեսինգի էինք դիմում և մեր ֆուտբոլը ցուցադրում, նույնիսկ երբ մրցակիցը բացեց հաշիվը: 90 րոպե շարունակ ինտենսիվ ու ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեցինք: Արժանի էինք հաղթանակին:

Դժվար է ամեն օր Ռոնալդուի մասին գովեստի նոր խոսքեր գտնել: Նա խաղադաշտում մեծ աշխատանք է կատարում:

Մեկ օր կվայելենք հաղթանակը, ապա կսկսենք մտածել պատասխան մրցավեճի մասին: Նախորդ մրցաշրջանում արդեն տեսել ենք, որ արտագնա հանդիպումներում կարող են անկանխատեսելի բաներ տեղի ունենալ: Այս խաղում կարևոր դերակատարում ունեցան մեր երկրպագուները: Նրանք ոչ մի վայրկյան չդադարեցին աջակցել մեզ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում