ՊՍԺ-ի նախագահ. Մրցավարն օգնում էր «Ռեալին»

ՊՍԺ-ի նախագահ. Մրցավարն օգնում էր «Ռեալին»

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայիֆին հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղում (1:3) իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկին նպաստել է մադրիդցիների հաղթանակին:

«Գրանցված արդյունքն անարդար է: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում, գոլային պահեր ունեինք, սակայն սխալներ նույնպես թույլ տվեցինք:

Մբապեի գոլային դրվագում խաղից դուրս վիճակ չկար, բայց մրցավարը բարձրացրեց դրոշակը: Ռաբյոն չէր խախտել Մոդրիչի նկատմամբ խաղի կանոնները, սակայն դեղին քարտ ստացավ, որը բողոքարկելու ենք: Մրցավարն օգնում էր «Ռեալին»: Նրա սխալները թանկ արժեցան մեզ:

Սեփական մարզադաշտում, մեր երկրպագուների առջև կարող ենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: «Ռեալի» համար շատ դժվար է լինելու»,- Ալ Խելայիֆիի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում