ՀԱՕԿ. Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծվել է

ՀԱՕԿ. Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծվել է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծված է: Մարզիկն անցել է լիարժեք մարզումների,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենչհանում Աշոտի դահուկը կոտրվել էր, իսկ պահեստային նա չի ունեցել: ՀԱՕԿ-ն ուշացումով նրան նոր դահուկ է ուղարկել:

Միաժամանակ նշվում է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի վերադառնալուց հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, և եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Գործկոմի նիստին կհրավիրվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում