Կլոպ. Մանեն ապացուցեց, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է
Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել թիմի եզրային հարձակվող Սադյո Մանեի մասին, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ արտագնա խաղում (5:0) հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
«Մանեն ճիշտ արձագանքեց նախկին անհաջողություններին: Հանդիպումից հետո նրան ասացի. «Վերջապես վերադարձար»: Նա ապացուցեց, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Սադյոն միշտ մեզ համար կարևոր խաղացող է եղել: Նույնիսկ վատ մարզավիճակում գտնվելիս նա օգտակար էր: Դա խոսում է մեր ֆուտբոլիստների դրական հատկանիշների մասին: Եթե դու վատ մարզավիճակում ես, միևնույն է շարունակում ես աշխատել հանուն թիմի:
«Պորտուն» մեր դարպասին շատ պահեր ստեղծեց, պարզապես մենք ավելի դիպուկ էինք: «Պորտուն» լավ թիմ է: Պատահական չէ, որ նա գլխավորում է Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է գերմանացի մասնագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում