Խամես Ռոդրիգես. «Բավարիան» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է

Խամես Ռոդրիգես. «Բավարիան» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է

«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարծում է, որ բոլոր ակումբներից հենց մյունխենյան թիմը Չեմպիոնների լիգան հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի:

««Բավարիան» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտն է: Մենք սուպերթիմ ունենք, որում թոփ մակարդակի ֆուտբոլիստներ են խաղում: Նման կազմով պետք է հաղթենք այդ մրցաշարում»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է կոլումբացին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Բավարիան» մրցելու է «Բեշիկթաշի» հետ: Առաջին խաղը կայանալու է Մունխենում, փետրվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում