«Արսենալի» վստահ հաղթանակը, Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Արսենալի» վստահ հաղթանակը, Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» մեկնարկել է Շվեդիայում, որտեղ հյուրընկալվել է «Էստերսունդին»: Լոնդոնցիները հաղթել են 3:0 հաշվով:

Հաշիվը 13-րդ րոպեին բացել է արտակարգ մարզավիճակում գտնվող Նաչո Մոնրեալը, ով մոտ տարածությունից օգտվել է դարպասապահի կոպիտ սխալից: Հետագայում արդյունավետ խաղ է ցուցադրել Հայաստանի հավաքականի ու «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի սուր փոխանցումից հետո ինքանգոլի հեղինակ է դարձել տանտերերի պաշտպան Սոտիրիս Պապագիանոպուլոսը: Եթե վերջինս չհասներ գնդակին, հավանաբար գոլ կխփեր դարպասի դիմաց գտնվող Դենի Ուելբեքը:

Երկրորդ խաղակեսում (58) Մխիթարյանը երեք ֆուտբոլիստների միջով գնդակը նուրբ փոխանցմամբ հասցեագրել է Մեսութ Օզիլին, ով գրավել է դարպասը: 85-րդ րոպեին Հենրիխը փոխարինվել է:

90+1 րոպեին տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայան Թոմ Պետերսոնի հարվածից հետո հյուրերի դարպասապահ Դավիդ Օսպինան որսացել է գնդակը:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից:

Տեսանյութ

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում