Եվրոպա լիգա. Քամբեքներ «Բորուսսիա» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

Եվրոպա լիգա. Քամբեքներ «Բորուսսիա» – «Ատալանտա» խաղում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում թրիլերային ընթացք ու ավարտ է ունեցել Դորտմունդի «Բորուսսիայի» ու «Ատալանտայի» միջև առաջին խաղը: Գերմանական թիմը հաղթել է 3:2 հաշվով:

Խաղի ընթացքում երկու թիմերն էլ հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն կարողացել են հետագայում առաջ անցնել: Սկզբում աչքի է ընկել Անդրե Շյուրլեն, ով եզրափակել է Լուկաս Պիշչեկի լավ փոխանցումը: Երկրորդ կեսի մեկնարկում իտալական թիմն արագորեն հաշվի մեջ առաջ է անցել: Դուբլի հեղինակ է դարձել այսօր հարձակման գծում հանդես եկած Յոսիպ Իլիչիչը:

Հետագա ժամանակահատվածում «Բորուսսիան» քամբեք է կատարել ու հաղթանակ կորզել: Դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Միշի Բատշուային: Հաղթական գոլը բելգիացին խփել է մրցավարի ավելացրած առաջին րոպեին:

Պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթից:

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ

«Բորուսսիա» Դ. – «Ատալանտա»` 3:2
Գոլերը՝ Շյուրլե (30), Բատշուայի (65, 90+1) – Իլիչիչ (51, 56)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում