Եվրոպա լիգա. «Միլանը» հաղթել է Բուլղարիայում (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Միլանը» հաղթել է Բուլղարիայում (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում «Միլանը» հյուրընկալվել է բուլղարական «Լյուդոգորեցին» ու 3:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնել:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին «ռոսոներիին» առաջ է մղել երիտասարդ հարձակվող  Պատրիկ Կուտրոնեն, ով գլխի հարվածով եզրափակել է Հական Չալհանօղլուի փոխանցումը: Երկրորդ կեսում Ջենարո Գատուզոյի թիմն ամրապնդել է հաղթանակը: 64-րդ րոպեին Ռիկարդո Ռոդրիգեսը հստակ իրացրել է նույն Կուտրոնեի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Մրցավարի ավելացրած ժամանակում հաշիվը խոշոր է դարձրել Ֆաբիո Բորինին, ով եզրափակել է Ֆրանկ Կեսիեի փոխանցումը:

«Սան Սիրո» մարզադաշտում նախանշված պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում