Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ. Առաջին խաղերի արդյունքները

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ. Առաջին խաղերի արդյունքները

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում կայացել են բոլոր զույգերի առաջին հանդիպումները: 16 խաղերից տանտերերը հաղթել են ընդամենը 4-ում: Եվս չորսում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 8 անգամ առավելության են հասել հյուրերը:

Ներկայացնում ենք բոլոր հանդիպումների արդյունքները.

«Աստանա» – «Սպորտինգ»` 1:3

«Բորուսսիա» Դ. – «Ատալանտա»` 3:2

«Օլիմպիկ Մարսել» – «Բրագա»` 3:0

«Լյուդոգորեց» – «Միլան»` 0:3

«Նիցա» – «Լոկոմոտիվ»` 2:3

«Ռեալ Սոսյեդադ» – «Ռեդ Բուլ Զալցբուրգ»` 2:2

«Սպարտակ» – «Ատլետիկ» Բիլբաո` 1:3

«Էստերսունդ» – «Արսենալ»` 0:3

ԱԵԿ (Աթենք) – «Դինամո» (Կիև)` 1:1

«Կոպենհագեն» – «Ատլետիկո»` 1:4

«Լիոն» – «Վիլյառեալ»` 3:1

«Նապոլի» – «Լեյպցիգ»` 1:3

«Պարտիզան» – «Վիկտորիա Պլզեն»` 1:1

«Ստյաուա» – «Լացիո»` 1:0

«Զրվենա Զվեզդա» – ԲԿՄԱ Մ.` 0:0 (փետրվարի 13)

Պատասխան խաղերից առաջինը` ԲԿՄԱ – «Ցրվենա Զվեզդան» կկայանա փետրվարի 21-ին, իսկ մյուս բոլոր հանդիպումները` փետրվարի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում