Օլիմպիական խաղեր. 15 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանի արդյունքը

Օլիմպիական խաղեր. 15 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանի արդյունքը

Հարավկորական Փհենչյան քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի դահուկավազքի 15 կիլոմետր տարածությամբ ազատ ոճի մրցումը:

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 83-րդ տեղը: 18-ամյա մարզիկը առաջատարին զիջել է 5 րոպե 17,5 վայրկյանով:

Չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան: Նա մոտակա հետապնդողից առաջ է անցել 18,3 վայրկյանով:  Արծաթե մեդալը նվաճել է նորվեգացի Սիմեն Հեգսթադ Կրուգերը, իսկ բրոնզը` Դենիս Սպիցովը (Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից):

Նշենք, որ մրցատարածք են դուրս եկել 118 դահուկորդներ, որոնցից երկուսը չեն ավարտել ելույթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում