Ինչպե՞ս է Մխիթարյանը խաղացել «Էստերսունդի» դեմ (վիճակագրություն, տեսանյութ)

Ինչպե՞ս է Մխիթարյանը խաղացել «Էստերսունդի» դեմ (վիճակագրություն, տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շվեդական «Էստերսունդի» հետ խաղում «Արսենալը» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել: Հանդիպման հերոսներից մեկը դարձել է Հենրիխ Մխիթարյանը, ով երկու գոլային փոխանցում է կատարել: Առաջին դեպքում ինքնագոլ է գրանցվել, իսկ երկրորդում աչքի է ընկել Մեսութ Օզիլը:

Whoscored.com-ից տեղեկանում ենք, որ 29-ամյա ֆուտբոլիստն այդ մրցավեճի ընթացքում 6 հարված է կատարել, որոնցից 3 դարպասին են ընթացել, 2-ը փակել են պաշտպանները, իսկ մեկը շեղ է ընթացել: Հատկապես վտանգավոր է եղել խաղասկզբում Հենրիխի այն հարվածը, որի ժամանակ գնդակն ընթացել է դեպի դատարկ դարպասը, սակայն պաշտպանը մի կերպ այն հանել է անկյունային: Երկու թիմերի կազմում մյուս բոլոր ֆուտբոլիստներից ամենաշատ հարված կատարողը եղել է Դենի Ուելբեքը` 3:

Հայաստանի հավաքականի ավագը 61 փոխանցում է կատարել, որոնցից 50 դիպուկ են եղել, իսկ 3-ը՝ սրող: Եվրոպա լիգայում 77 համարը կրող ֆուտբոլիստը խաբքերի ցուցանիշով նույնպես երկու թիմերի կազմում առաջին տեղում է: Նրա 4 փորձից 2-ը հաջողված են եղել:

Կիսապաշտպանը 3 անգամ խլել է գնդակը, որը հանդիպման երկրորդ լավագույն արդյունքն է:

Նա փոխարինվել է 84-րդ րոպեին:

Ներկայացնում ենք նաև Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների տեսանյութը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում