«Ռեալը» կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար, եթե…

«Ռեալը» կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար, եթե…

Մադրիդի «Ռեալը» որոշել է փորձեր ձեռնարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու համար:

Espn.com-ը հայտնում է, որ «արքայական ակումբում» տեղյակ են, որ ֆրանսիացին ցանկանում է հեռանալ մանչեսթերյան ակումբից: «Սերուցքայինները» պատրաստ են առաջարկ կատարել ՄՅՈւ-ին, եթե ֆուտբոլիստն անձամբ հաստատի, որ մտադիր է կարիերան շարունակել հենց Մադրիդում: 24-ամյա խաղացողի տրանսֆերի համար «Ռեալը» ստիպված կլինի նվազագույնը 135 միլիոն եվրո վճարել:

Աղբյուրը նշում է, որ գործարքի ձևակերպումը զգալիորեն կբարդացնի այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չեն ցանկանում բաժանվել կիսապաշտպանից: Բացի խաղային գործոնը, ֆրանսիացին ակումբին հսկայական եկամուտ է բերում գովազդների ու մարզաշապիկների վաճառքի շնորհիվ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պոգբան զղջում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշման համար: Պոլի հարաբերությունները Մոուրինյուի հետ փչացել են, ինչպես նաև նրան դուր չի գալիս թիմի դավանած խաղաոճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում