Մխիթարյան. Նահանջելու տեղ այլևս չկա, պետք է հաղթենք բոլոր խաղերում

Մխիթարյան. Նահանջելու տեղ այլևս չկա, պետք է հաղթենք բոլոր խաղերում

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում շվեդական «Էստերսունդի» դեմ առաջին մրցավեճի (3:0) ու լոնդոնցիների ծրագրերի մասին:

«Կարծես թե սա «Էստերսունդի» առաջին պաշտոնական խաղն էր ձմեռային ընդմիջումից հետո: Մենք նախընտրելի իրավիճակում էինք, որովհետև «Արսենալի» համար մրցաշրջանն ընթացքի մեջ է: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ նրանք լավ թիմ ունեն, փորձում են ցուցադրել իրենց տաղանդը և ունակությունները: Մենք արագ 2 գոլ խփեցինք, ինչը շատ օգնեց:

«Արսենալն» այլևս նահանջելու տեղ չունի: Հարկավոր է հաղթել բոլոր խաղերում: Այդ մտքերով կմոտենանք հանդիպումներին, իսկ վերջում կտեսնենք, թե ինչի հասանք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ այդ խաղում հայ կիսապաշտպանը երկու գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում