Անգլիայի գավաթ․ Լուկակուի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ Լուկակուի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության հասավ «Հադերսֆիլդի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Հադերսֆիլդի «Ջոն Սմիթ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով․ «կարմիր սատանաների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն (3՛, 55՛):

Ժոզե Մոուրինյուի թիմի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում