«Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

«Վալենսիան» կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Մալագային» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

27-րդ րոպեին Բրաուն Իդեյեի խփած գոլին «չղջիկները» պատասխանեցին միայն 80-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ֆրանսիս Կոկլենը։ Չորս րոպե անց «Մալագայի» կազմում կարմիր քարտ ստացավ Իգնասի Միկելը, իսկ հյուրերի օգտին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն իրացրեց Դանիել Պարեխոն։

Այժմ «Վալենսիան» ունի 46 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը, իսկ «Մալագան» 13 միավորով եզրափակում է աղյուսակը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում