Գատուզո․ Հույս ունեմ՝ Կուտրոնեն գեղեցիկ աղջիկ կգտնի և նրա հետ սիրով կզբաղվի

Գատուզո․ Հույս ունեմ՝ Կուտրոնեն գեղեցիկ աղջիկ կգտնի և նրա հետ սիրով կզբաղվի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարծում է, որ պետք չէ շատ մեծ ճնշում գործադրել երիտասարդ հարձակվող Պատրիկ Կուտրոնեի վրա։ 20-ամյա ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ է խփել, իտալական որոշ լրատվամիջոցներ սկսել են համեմատել Ֆիլիպո Ինձագիի հետ։

-Նա երիտասարդ է, եկեք համեմատություններով մեծ ճնշում չգործադրենք նրա վրա։ Պատրիկը պետք է աշխատի խաղադաշտում և զվարճանա դրա սահմաններից դուրս։ Հույս ունեմ՝ Պատրիկը մի գեղեցիկ աղջիկ կգտնի, որպեսզի հանգստանա և նրա հետ սիրով զբաղվի,- Գատուզոյի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում