Չավի․ Անբացատրելի է՝ «Ռեալը» չխաղաց, բայց հաղթեց

Չավի․ Անբացատրելի է՝ «Ռեալը» չխաղաց, բայց հաղթեց

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր մեկնաբանությունն է տվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ» – «Պարի Սեն Ժերմեն» (3:1) առաջին հանդիպման վերաբերյալ։

-«Ռեալն» ինչ-որ պահեր ստեղծեց։ Մադրիդցիների հետ խաղալով՝ պետք է շատ ուշադիր լինել, հակառակ դեպքում նրանք կարող են պատժել։ Ամենավատն այն է, որ «Ռեալը» մրցակցին հաղթեց՝ առանձնապես չխաղալով։ Միայն հակագրոհները բավարար եղան հաղթանակի համար։ Սա ինչ-ոչ չափով անարդարություն է, քանի որ ՊՍԺ-ն խաղում էր մեծ առավելությամբ։ Հաշիվը պետք է լիներ 1։1, 2։2 կամ 2։1՝ հօգուտ ՊՍԺ-ի։

Անբացատրելի է՝ «Ռեալը» չխաղաց, բայց հաղթեց։ Ինձ համար «Ռեալն» ավելի լավը չէր, բայց նրանց համար միևնույն է՝ խաղի ընթացքում ունե՞ն առավելություն, թե՞ ոչ։ Նրանց փիլիսոփայությունը պարզ է՝ հաղթել անգամ վատ խաղով,- Չավիի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում