Չանչարևիչ․ «Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար

Չանչարևիչ․ «Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար

«Ալաշկերտի» նորեկ, Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը տեղի պարբերականներից մեկին տված հարցազրույցում գովասանքով է խոսել Հայաստանի չեմպիոնի մասին։

««Պարտիզանից» և «Ցրվենա Զվեզդայից» բացի Սերբիայում «Ալաշկերտի» խաղամակարդակի թիմ չկա: «Ալաշկերտը» որակյալ կազմ ունի: Այստեղ են հանդես իմ 4 հայրենակիցներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ:

Բոլոր խաղային դիրքերում մրցակցություն կա։ Մեկնարկային կազմում տեղ վաստակելու համար ես մրցակցելու եմ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:

«Ալաշկերտ» տեղափոխությունը նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ օգնել թիմիս կրկին հաղթել առաջնությունում և հաջող հանդես գալ եվրագավաթներում»,- Չանչարևիչի խոսքը փոխանցում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում