Կոնտե․ Առանց գնդակի խաղը կարող է լինել «Բարսելոնայի» թույլ կողմերից մեկը

Կոնտե․ Առանց գնդակի խաղը կարող է լինել «Բարսելոնայի» թույլ կողմերից մեկը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությունից ունեցած ակնկալիքներից։ Առաջին հանդիպումը կայանալու է Լոնդոնում, փետրվարի 20-ին։

-Մենք երկար ժամանակ է՝ ուսումնասիրում ենք «Բարսելոնայի» խաղը, դեռ մեկ ամիս առաջ սկսել ենք վերլուծություններ անել։ Խոսքն աշխարհի լավագույն թիմերից մեկի մասին է։ Պետք է փորձենք իդեալական հանդիպում անցկացնել և միայն ճիշտ որոշումներ կայացնել։ 

«Բարսելոնան» ֆանտաստիկ ցուցանիշներ ունի գնդակով խաղով, սակայն առանց գնդակի խաղը կարող է լինել նրանց թույլ կողմերից մեկը։ Մենք պետք է փորձենք օգտվել դրանից։ 

Մեսսին «Չելսիի» դեմ ութ խաղում գոլ չի՞ խփել․․․ Հույս ունեմ՝ այդ ավանդույթը կշարունակվի։ Խոսում ենք ֆանտաստիկ ֆուտբոլիստի մասին։ Բոլորը հիանալի գիտեն նրա ունակությունները, բայց եթե մենք փորձենք վերահսկել միայն Մեսսիին, դա ևս վտանգավոր կլինի,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում