«Յուվենտուսը» հաղթեց թուրինյան դերբիում (տեսանյութ)

«Յուվենտուսը» հաղթեց թուրինյան դերբիում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում կայացավ թուրինյան դերբին․ «Տորինոն» «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում հյուրընկալեց «Յուվենտուսին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց Ալեքս Սանդրոն։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն տուրի արդյունքներով առաջին հորիզոնական կարող է վերադառնալ «Նապոլին»։ «Տորինոն» ունի 36 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում