«Ատլետիկոն» տնային հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ (տեսանյութ)

«Ատլետիկոն» տնային հաղթանակ տոնեց «Ատլետիկի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում հյուրընկալեց Բիլբաոյի «Ատլետիկին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հաշիվը 67-րդ րոպեին բացեց Կևին Գամեյրոն, իսկ երկրորդ գոլը 80-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 7 միավորով։ «Ատլետիկը» մնաց 28 միավորով՝ 14-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում