Ռոյսի գոլը հաղթական էր «Բորուսսիա»-ների խաղում (տեսանյութ)

Ռոյսի գոլը հաղթական էր «Բորուսսիա»-ների խաղում (տեսանյութ)

Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա հանդիպում անցկացրեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփեց Մարկո Ռոյսը։

Այս հաղթանակից հետո դորտմունդյան թիմն ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» 31 միավորով 10-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում