«Միլանն» առանցքային հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ (տեսանյութ)

«Միլանն» առանցքային հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակում հարևանի՝ «Սամպդորիայի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը կարող էր բացվեց 8-րդ րոպեին, սակայն Ռիկարդո Ռոդրիգեսը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։ 6 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջակոմո Բոնավենտուրան։

Այս հաղթանակից հետո Ջենարո Գատուզոյի թիմն ունի 41 միավոր և հավասարվել է «Սամպդորիային»։ Թիմերն այժմ կիսում են 6-7-րդ հորիզոնականները։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում