Բոլոր աստղերի խաղ. Քամբեքով հաղթանակ «Կարիի թիմ» – «Լեբրոնի թիմ» խաղում (տեսանյութ)

Բոլոր աստղերի խաղ. Քամբեքով հաղթանակ «Կարիի թիմ» – «Լեբրոնի թիմ» խաղում (տեսանյութ)

Լոս Անջելեսում այսօր կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Բոլոր աստղերի խաղը: Նոր ձևաչափով անցկավող մրցավեճում հանդիպել են Արևմտյան ու Արևելյան կոնֆերենցիաներում երկրպագուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած բասկետբոլիստների, համապատասխանաբար, Ստեֆեն Կարիի ու Լեբրոն Ջեյմսի կողմից ընտրված թիմերը:

«Կարիի թիմը» հաշվի մեջ մի քանի անգամ լուրջ առավելություն է ունեցել: Խաղավարտից 6 րոպե առաջ «Լեբրոնի թիմը» 13 միավոր զիջելիս է եղել, սակայն քամբեքի շնորհիվ հաղթանակ է կորզել: Գրանցվել է 148:145 հաշիվը:

Հաղթական է դարձել 144:145 հաշվի ժամանակ Ջեյմսի նետումը: Վերջին վայրկյանին Ստեֆ Կարին ու Դեմար Դերոզանը հեռահար նետմամբ խաղը փրկելու հնարավորություն են ունեցել, սակայն մրցակիցների փայլուն պաշտպանության շնորհիվ դա նրանց չի հաջողվել:

«All Stars»-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP) է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը: Նա վաստակել է 29 միավոր ու տիրել է 10 անդրադարձի:

Կևին Դյուրանտն իր հաշվին գրանցել է 19 միավոր: «Կարիի թիմի» կազմում 21-ական միավոր են հավաքել Դեմար Դերոզանն ու Դեմիեն Լիլարդը:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում