Հայտնի է «Չելսի» – «Բարսելոնա» խաղի մրցավարը

Հայտնի է «Չելսի» – «Բարսելոնա» խաղի մրցավարը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում վաղը` փետրվարի 20-ին կայանալու է «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը: Marca.com-ը հայտնում է, որ Լոնդոնում նախանշված հանդիպման մրցավար է նշանակվել Ջյունեյթ Չակիրը:

41-ամյա մրցավարն արդեն մեկ անգամ աշխատել է այդ թիմերի խաղի ժամանակ: 2011-2012թթ. մրցաշրջանի կիսաեզրափակչում թուրքը վարել է «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած պատասխան խաղը, որն ավարտվել է 2:2 հաշվով: Այդ օրը նա առաջին խաղակեսում կարմիր քարտ է ցույց տվել Ջոն Թերիին, ով միտումնավոր հարվածել է Ալեքսիս Սանչեսին: Առաջինում մրցավեճում «Չելսին» հաղթել էր` 1:0:

Չակիրը սպասարկել է նաև «Բարսելոնայի» համար հաղթական դարձած 2015 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում կատալոնացիները մրցել են «Յուվենտուսի» հետ (3:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում