Զիդան. Կամային հաղթանակը նշանակում է, որ «Ռեալը» բնավորություն ունի

Զիդան. Կամային հաղթանակը նշանակում է, որ «Ռեալը» բնավորություն ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը (5:3):

«Շատ երջանիկ եմ: Կամային հաղթանակ տոնեցինք, ինչը նշանակում է, որ թիմը բնավորություն ունի:

«Բետիսը» բարդ մրցակից է, որն իր երկրպագուներից լուրջ աջակցություն է ստանում: Խաղը լավ սկսեցինք, սակայն հետո տեմպը թուլացրինք: Երբ երկրորդ համարով ենք գործում, մեզ անհարմար ենք զգում: Երկրոդ կեսում սկսեցինք ճնշում գործադրել մրցակցի վրա, մեծ ծավալի աշխատանք կատարել, ինչը դրական արդյունք տվեց:

Խելահեղ խաղ էր, որի նժարն անընդհատ տատանվում էր: Ինձ դուր են գալիս նման ընթացք ունեցող հանդիպումները: «Բետիսը» ֆանտաստիկ էր խաղում: Մեր 5 գոլերը չեմ մոռանա»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում