Գվարդիոլա. Ցանկանում էի խաղալ «Ուիգանում», բայց ինձ մերժեցին

Գվարդիոլա. Ցանկանում էի խաղալ «Ուիգանում», բայց ինձ մերժեցին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Ուիգանի» դեմ արտագնա հանդիպումից առաջ պատմել է, որ ժամանակին ցանկացել է խաղալ այդ ակումբի կազմում:

2005 թվականին «Ալ Ահլիից» հեռանալուց հետո կատալոնացին իր ծառայություններն է առաջարկել «Ուիգանին», սակայն մերժում է ստացել:

«Այդ դեպքը շատ տարիներ առաջ է եղել, ես արդեն երիտասարդ չէի: Ցանկանում էի խաղալ Անգլիայում և իմ ծառայություններն առաջարկեցի «Ուիգանին»: Նրանք չհամաձայնեցին ինձ հետ պայմանագիր կնքել:

Դա խելացի քայլ էր նրանց կողմից, որովհետև ես արդեն նախկին խաղամակարդակում չէի և պատրաստ չէի խաղալ Անգլիայում»,- 47-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում