Կոստա. Մրցավարներն ատում են ինձ

Կոստա. Մրցավարներն ատում են ինձ

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մեկնաբանել է «Ատլետիկի» դեմ խաղում դեղին քարտը, որը նա ստացել է մրցավարից դժգոհող ժեստի համար:

«Մրցավարներն ատում են ինձ, և իրավիճակը փոխելու հնարավորություն չկա: Գրեթե բոլոր մրցավարներն ինձ դեղին քարտ են ցույց տալ չնչին բաների համար: Այս խաղում մրցավարն ինձ զգուշացնելու մեծ ցանկություն ուներ: Ինչ-որ բան փոխելու շուրջ ոչինչ մտածել չեմ կարող, իմաստ էլ չկա:

Եթե դիտեք այդ դրվագի կրկնությունը, կհամոզվեք, որ իմ բողոքը կոպիտ չէր: Մրցավարը ցանկանում էր պատժել ինձ, միակ բացատրությունը դա է»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում as.com-ը:

Աթլետյան թիմերի միջև խաղը սպասարկել է Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում