Մարտինես. Բատշուային ձմեռային լավագույն տրանսֆերն է

Մարտինես. Բատշուային ձմեռային լավագույն տրանսֆերն է

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ոգևորված է հարձակվող Միշի Բատշուայիի` «Չելսիից» Դորտմունդի «Բորուսսիա» տեղափոխության կապակցությամբ:

«Դա Եվրոպայի լավագույն ձմեռային տրանսֆերն է: Երևում է, որ Բատշուային ստացել է երկար սպասված ազատությունը:

Նա գոլեր է խփում փակ աչքերով»,- dhnet.be-ի հետ զրույցում ասել է իսպանացի մարզիչը:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը վարձակալել է բելգիացի ֆուտբոլիստին: Ռուրյան թիմում անցկացրած 4 խաղում հարձակվողը 5 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: «Բորուսսիան» արդեն պատրաստ է մեծ գումար առաջարկել ամբողջական տրանսֆերը գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում