Հայտնի են «Արսենալի» ու «Emirates»-ի միջև ռեկորդային պայմանագրի մանրամասները

Հայտնի են «Արսենալի» ու «Emirates»-ի միջև ռեկորդային պայմանագրի մանրամասները

Այսօր «Արսենալն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ երկարաձգել է տիտղոսային հովանավոր «Emirates»-ի հետ պայմանագիրը: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, իսկ դրա ավարտից հետո ուժի մեջ է մտնելու նորը, որը կգործի 5 տարի:

Լոնդոնյան ակումբը չէր հայտնել գործարքի ֆինանսական մանրամասները, սակայն տեղեկացրել էր, որ մարզաշապիկի վրա «Fly Emirates»-ի տարբերանշանը շարունակելու է մնալ, ինչպես նաև ամառային նախապատրաստական հավաքների ընթացքում «Արսենալը» պարտավորվելու է օգտվել այդ կազմակերպության ինքնաթիռներից:

Ավելի ուշ «Associated Press»-ին հայտնի են դարձել գործարքի այլ մանրամասներ: «Զինագործները» 5 տարվա համագործակցության համար ստանալու են մոտ 230 միլիոն եվրո:

Այսպիսով, դա անգլիական ակումբի պատմության խոշորագույն գործարքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում