Անխոցելի դարպասապահ. Օբլակը Պրիմերայի ռեկորդ է կրկնել

Անխոցելի դարպասապահ. Օբլակը Պրիմերայի ռեկորդ է կրկնել

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին» ու սեփական դարպասը կրկին անառիկ պահել (2:0): Մադրիդյան թիմը գոլ բաց չի թողել վերջին 4 անընդմեջ խաղերում:

Վիճակագրական տվյալներ ներկայացնող լրագրող Պեդրո Մարտինը հայտնում է, որ այս ժամանակահատվածի հաշվարկում «հնդիկների» դարպասապահ Յան Օբլակը ռեկորդ է կրկնել: Սլովենացին 24 խաղում ընդամենը 9 գնդակ է բաց թողել: Նախկինում նման ցուցանիշի է հասել միայն «Դեպորտիվոյի» նախկին դարպասապահ Պակո Լյանոն (1993-94թթ. մրցաշրջան):

Հատկանշական է, որ Օբլակն ընթացիկ մրցաշրջանում թոփ-5 առաջնությունների ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահն է: Երկրորդ տեղում է «Բարսելոնան» ներկայացնող Մարկ Անդրե տեր Շտեգենը (11):

Հետևեք մեզ նաև Telegram-ում