Ի՞նչ է պետք իմանալ «Չելսի» – «Բարսելոնա» խաղից առաջ

Ի՞նչ է պետք իմանալ «Չելսի» – «Բարսելոնա» խաղից առաջ

Վեց տարի անց «Չելսին» ու «Բարսելոնան» նորից հանդիպում են եվրագավաթի շրջանակում։ Այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում նրանց դիմակայության առաջին հանդիպումը, որին առնչվող ամենաուշագրավ փաստերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

  • Թիմերը եվրագավաթներում 12 հանդիպում են ունեցել, բոլորը Չեմպիոնների լիգայի շրջանակում: Եզրափակիչ փուլերում 5 անգամ են հանդիպել ու ամեն անգամ իսկական ֆուտբոլային ներկայացում ցույց տվել երկրպագուների համար:
  • Թիմերը երրորդ անգամ են խաղում 1/8 եզրափակչում։ «Բարսելոնան» հաղթանակի դեպքում 11-րդ անգամ կհայտնվի 1/4 եզրափակչում: «Չելսին» վերջին 5 մրցաշրջանում միայն 1 անգամ է 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել, իսկ վերջին 2 մասնակցությունն ավարտել է հենց այս փուլում:

Նախորդ հանդիպումները

  • Մրցակիցները 12 հանդիպում են անցկացրել, 4 անգամ «Չելսին» է հաղթել, 3 անգամ՝ «Բարսելոնան», մյուս հանդիպումները ոչ-ոքի են ավարտվել:
  • Վերջին հաղթանակը լոնդոնցիներինն է եղել: 2011-12թթ. մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղն անցկացվել է Լոնդոնում, միակ գոլը խփել է Դիդյե Դրոգբան: Թվում էր՝ պատասխան խաղի արդեն առաջին կեսում «Բարսան» ամեն ինչ առանց դժվարության ուղղել է․ 35-րդ րոպեին Բուսկետսը հավասարեցրեց ընդհանուր հաշիվը, 37-րդ րոպեին «Չելսիի» կազմում կարմիր քարտ ստացավ Ջոն Թերիին, 43-րդ րոպեին էլ Ինյեստան աչքի ընկավ: Սակայն խաղակեսին ավելացված ժամանակում լոնդոնցիների կիսապաշտպան Ռամիրեսը արտագնա խաղում կարևոր գոլ խփեց: Երկրորդ կեսի սկզբում դաշտի տերերը 11-մետրանոց վաստակեցին, սակայն Լիոնել Մեսսին վրիպեց։ Մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» բրիտանացիների կիսադաշտում էր, բայց Ֆերնանդո Տորրեսը հասցրեց հարմար պահ գտնել ու գոլ խփել: «Չելսին» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց «Բավարիային»: Այժմ «Չելսիում» հանդես եկող Ֆաբրեգասը և Ռոդրիգեսը այդ խաղերի ժամանակ «Բարսելոնայի» կազմում էին: 

  • Թիմերի միջև դրամատիկ մյուս հանդիպումը 2009-ի մայիսի 6-ին է տեղի ունեցել: Առաջին կիսաեզրափակչում 0:0 հաշվից հետո կատալոնացիներն ու լոնդոնցիները հանդիպել են «Սթեմֆորդ Բրիջում»: 9-րդ րոպեին Էսսյենն առաջ է տարել «Չելսիին», ապա «Բարսելոնայի» կազմում կարմիր քարտ է ստացել Էրիկ Աբիդալը: Ավելացված ժամանակում կատալոնացիների կազմում հերոսացել է Ինյեստան:

    «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 5 երկխաղյա դիմակայություններից 3-ում հաղթել է «Չելսիին», բայց 1/8 եզրափակչում ցուցանիշը հավասար է՝ 1:1: Կատալոնացիները հաղթել են 2005-06թթ. խաղարկության եզրափակիչ փուլի առաջին տուրում (2:1 արտագնա խաղում, 1:1 սեփական դաշտում), իսկ «Չելսին» ռևանշի է հասել մեկ տարի անց, երբ «Կամպ Նոու» մարզադաշտում պարտվելուց հետո (1:2) հաղթել է Լոնդոնում (4:2):

  • 1999-2000թթ. խաղարկության 1/4 եզրափակչում «Չելսին» սեփական դաշտում հաղթել է «Բարսելոնային» 3:1 հաշվով, բայց պատասխան խաղում պարտվել է լրացուցիչ ժամանակում՝ 1:5: 
  • Թիմերը հանդիպել են նաև 2006-07թթ. մրցաշրջանի խմբային փուլում: «Չելսին» Լոնդոնում հաղթել է 1:0 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվել է ոչ-ոքի (2:2):

Թիմերին առնչվող փաստեր

«Չելսի»

  • «Չելսին» 8 անգամ հաղթահարել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը և 4 անգամ ելույթներն ավարտել այդ նույն փուլում: 2014-15թթ․, 2015-16թթ. խաղարկություններում «Չելսին» ելույթներն ավարտել է 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտությամբ:
  • Երրորդ անգամն է, որ «Չելսին» եզրափակիչ փուլը սկսում է սեփական դաշտից: Նախորդ երկու դեպքում մեկ հաղթանակ և մեկ պարտություն է գրանցել, հասել 1/4 եզրափակիչ ու վայր դրել զենքերը: 
  • «Չելսին» եվրագավաթներում երկխաղյա 10 դիմակայություն է ունեցել իսպանական թիմերի դեմ (Հ4 Պ6): Նման վերջին հանդիպումը գրանցվել է 2013-14թթ. մրցաշրջանի կիսաեզրափակիչում: «Ատլետիկոյի» դեմ մադրիդյան ոչ-ոքիից հետո լոնդոնցիները սեփական դաշտում պարտվել են 1:3 հաշվով:
  • Այս մրցաշրջանում «Չելսին» խաղացել է «Ատլետիկոյի» հետ խմբային փուլում և 2 խաղում 3 միավոր վաստակել: «Ատլետիկոյի» նկատմամբ երկրորդ տուրում տոնած հաղթանակը (2:1) վերջակետ է դրել իսպանական թիմերի դեմ խաղերում «Չելսիի» առանց հաղթանակների շարքին (Ո3 Պ5): 
  • C խմբում Անտոնիո Կոնտեի թիմը սեփական դաշտում անցկացրած 3 խաղում 5 միավոր է վաստակել: «Չելսին» եվրագավաթների ելույթներն այս մրցաշրջանում սկսել է «Ղարաբաղի» դեմ հաղթանակով (6:0), ապա 3:3 խաղացել «Ռոմայի» և 1:1 «Ատլետիկոյի» հետ:

  • Իսպանիայի առաջնությունը ներկայացնող թիմերի դեմ «Չելսիի»՝ սեփական դաշտում անցկացրած խաղերի վիճակագրությունը՝ Հ9 Ո5 Պ2: Լոնդոնցիները 2014-ին պարտվել են «Ատլետիկոյին», իսկ 2005-06թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում՝ «Բարսելոնային» (1:2):
  • Անցյալ մրցաշրջանում «Չելսին» եվրագավաթներին չի մասնակցել՝ առաջին անգամ 1996-97թթ․ մրցաշրջանից հետո: 

«Բարսելոնա»

  • «Բարսելոնան» 2004-05թթ․ մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի անփոփոխ մասնակիցն է ու այդ մրցաշրջանից սկսած 13 դեպքից 11 անգամ անցել է մյուս փուլ: Երկու անգամ զիջել են հենց անգլիական թիմերին: 2005-ին «Չելսին» է կատալոնացիներին կանգնեցրել, իսկ 2 տարի անց՝ «Լիվերպուլն» արտագնա խաղում խփած գոլի կանոնով (1:2 սեփական դաշտում և 1:0 արտագնա խաղում):
  • 1 տարի առաջ Լուիս Էնրիկեի մարզած թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նոր ռեկորդ է սահմանել՝ հաղթելով 4 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո: Ֆրանսիայում ՊՍԺ-ին 0։4 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնան» պատասխան խաղում հաղթեց 6:1 հաշվով։
  • Վերջին անգամ կատալոնացիներն Անգլիա են գնացել Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում: Խմբային փուլում «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 1:3 հաշվով: Դրանից առաջ անգլիական թիմերի դեմ վերջին 3 արտագնա խաղերում կատալոնացիները հաղթել էին։
  • «Բարսելոնայի» վիճակագրությունն անգլիական թիմերի դեմ արտագնա խաղերում՝ Հ9 Ո8 Պ15:
  • Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում «Բարսելոնան» արտագնա 3 խաղում 5 միավոր է վաստակել: «Սպորտինգի» դեմ հաղթանակին (1:0) հաջորդել են «Օլիմպիակոսի» և «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիները:
  • «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի արտագնա վերջին 7 խաղում պարտվել է 3 անգամ, այդ թվում՝ ՊՍԺ-ին Ֆրանսիայում (0:4), հաջորդ փուլում էլ «Յուվենտուսին» (0:3): Եթե դիտարկենք ՉԼ-ում «Բարսելոնայի» արտագնա վերջին 14 խաղերը, ապա հետևյալ պատկերը կստանանք՝ Հ5 Ո4 Պ5:
  • Կատալոնական ակումբն անգլիական թիմերի դեմ 23 երկխաղյա դիմակայություններից 13-ում հաղթել է: «Չելսիի» դեմ 2012-ի խաղում կրած պարտությունը վերջինն է Անգլիան ներկայացնող թիմերի դեմ 7 երկխաղյա դիմակայություններում:

Թիմերի միջև եղած կապը

  • Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» պահեստային ֆուտբոլիստն էր «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 2002-03թթ. խաղարկության 1/4 եզրափակչի 2 խաղերում: Այդ անգամ հաջողությունն իտալացիների կողմն էր:
  • Ֆաբրեգասն ու Պեդրոն «Բարսելոնայի» ակադեմիայի սաներ են: Ֆաբրեգասը 2003-ին տեղափոխվել է «Արսենալ», բայց 8 տարի անց վերադարձել է «Բարսա» ու Իսպանիայի առաջնության 96 խաղում 28 գոլի հեղինակ դարձել: Կատալոնացիների հետ նա դարձել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, նվաճել է Իսպանիայի գավաթը, դարձել երկրի չեմպիոն և 2014-ին տեղափոխվել է «Չելսի»:
  • 2008-09թթ․, 2010-11թթ․, 2014-15թթ․ մրցաշրջաններում Պեդրոն «Բարսելոնայի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Հարձակվողը տոնել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի 3 հաղթանակ, 2 անգամ նվաճել աշխարհի ակումբային առաջնության գավաթը, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, 3 անգամ նվաճել երկրի գավաթը: Իսպանացին «բլաուգրանայի» գլխավոր թիմում է հանդես եկել 2008-2015թթ., երբ Պրիմերայի շրջանակում 58 գոլ է խփել 204 խաղում:

Խաղացել են Անգլիայում

  • Տոմաս Վերմալեն («Արսենալ» 2009-14թթ․)
  • Լուիս Սուարես («Լիվերպուլ» 2011-14թթ․)
  • Ժերար Պիկե («Մանչեսթեր Յունայթեդ» 2004-06թթ․, 2007-08թթ․)
  • Պաուլինյո («Տոտենհեմ» 2013-15թթ․)

Խաղացել են Իսպանիայում

  • Տիբո Կուրտուա («Ատլետիկո» 2011-14թթ․)
  • Ալվարո Մորատա («Ռեալ Մադրիդ» 2010-14թթ․, 2016-17թթ․)
  • Սեսար Ասպիլիկուետա («Օսասունա» 2006-10թթ․)
  • Մարկոս Ալոնսո («Կաստիլյա» 2008-10թթ․, «Ռեալ» 2010թ․)
  • Վիլլի Կաբալյերո («Էլչե» 2004-06թթ․, 2006-11թթ․, «Մալագա» 2011-14թթ․)

Խաղացել են միասին

  • Դավիդ Լուիս և Լյուկա Դին (ՊՍԺ, 2014-15թթ․)

Հավաքականի խաղընկերներ

  • Ալվարո Մորատա, Սեսար Ասպիլիկուետա, Պեդրո Ռոդրիգես, Սեսկ Ֆաբրեգաս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Դենիս Սուարես, Սերխիո Բուսկետս, Սերժի Ռոբերտո, Անդրես Ինյեստա, Պակո Ալկասար (Իսպանիա)
  • Էդեն Ազար, Տիբո Կուրտուա, Տոմաս Վերմալեն (Բելգիա)
  • Տյեմուե Բակայոկո, Ն՛Գոլո Կանտե, Լյուկա Դին, Ուսման Դեմբելե, Սամուել Ումտիտի (Ֆրանսիա)
  • Դավիդ Լուիս, Վիլլիան, Պաուլինկո (Բրազիլիա)
  • Անտոնիո Ռյուդիգեր, Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Գերմանիա)

Սուարեսը 2 գոլ է խփել «Չելսիի» դեմ 6 խաղում, երբ դեռ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ էր (Հ2 Ո2 Պ2):

Օլիվյե Ժիրուն մասնակցել է 2015-16թթ. խաղարկության 1/8 եզրափակչի 2 խաղին, երբ «Արսենալը» 2 անգամ պարտվել է «Բարսելոնային» (0:2 սեփական դաշտում և 1:3 արտագնա խաղում):

Կուրտուան 10 անգամ հանդիպել է «Բարսելոնային», երբ դեռ «Ատլետիկոյի» կազմում էր (Հ1 Ո5 Պ4): Բելգիացին միակ հաղթանակը տոնել է 2014 թվականի 1/4 եզրափակչում, որից հետո մադրիդցիները հասել են եզրափակիչ:

Մորատան «Բարսելոնայի» դարպասը գրավել է 2015 թվականի եզրափակչում երբ խաղում էր «Յուվենտուսի» կազմում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում