Գվարդիոլա. Այս խաղը եզրափակչի էր նման

Գվարդիոլա. Այս խաղը եզրափակչի էր նման

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ուիգանից» կրած արտագնա պարտությունը (0:1):

«Շնորհավորում եմ «Ուիգանին» հաղթանակի ու հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ: Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, սակայն մեկ սխալ թույլ տվեցինք: Այս խաղը եզրափակչի էր նման: Մենք ընդունում ենք պարտությունը: Իհարկե, նրանք միայն մեկ «կրակոց» ունեցան: Հիասթափված չեմ իմ թիմի խաղից: Աշխատասիրությունն ու ցանկությունը բարձրունքի վրա էր: Առաջին հերթին հարկավոր է խոսել ֆուտբոլիստների ցանկության, այլ ոչ թե արդյունքի մասին: Այժմ մենք կհանգստանանք ու կնախապատրաստվենք Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչին»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբիան Դելֆի կարմիր քարտի պատճառով «քաղաքայինները» երկրորդ խաղակեսն անցկացրել են 10 ֆուտբոլիստով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում